Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆիզիոթերապիա

Վակուումային բուժում. armeniamedicalcenter.am

Վակուումային բուժում. armeniamedicalcenter.am

Վակուումային բուժումը (թերապիան)՝ վակուումային ապակյա տարաներով, օգնում է բազմաթիվ խնդիրների լուծման ժամանակ՝ ողնաշարի պաթոլոգիա (օստեոխոնդրոզ, ռադիկուլիտ, գոտկային մկանների կծկանքներ), շնչառական օրգանների քրոնիկ հիվանդություններ (բրոնխիալ ասթմա, քրոնիկ բրոնխիտ, բրոնխէկտազ, կրկնվող թոքաբորբեր), հիպերտոնիկ հիվանդություն և այլն:

Վակուումային մերսման հիմքում ընկած է բացասական ճնշումը: Տարայից դուրս է հանվում օդը, ստեղծվում է վակուում, և մաշկը ներքաշվում է դեպի անօդ տարածություն:

Միջամտությունից հետո հաճախ առաջանում են կարմիր շրջաններ՝ էքստրավազատներ: Ի տարբերություն սովորական կապտուկների, այդտեղ անոթները չեն վնասվում, սակայն բարձրանում է նրանց թափանցիկությունը: Սովորաբար էքստրավազատներն առաջանում են առաջին միջոցառումներից հետո միայն և անցնում են 2-7 օրից:

Վակուումային մերսումն օգնում է.
 

  • Լավացնելու արյան շրջանառությունը և հյուսվածքների թթվածնային մատակարարումը,
  • Ազատվել ցելյուլիտից և արագ նիհարել,
  • Նվազեցնել այտուցները,
  • Վերականգնել մաշկի կոլլագենային թելիկների կառուցվածքը և լավացնել  ֆիբրոբլաստների գործունեությունը, որոնք պատասխանատու են կոլլագենի արտադրության համար,
  • Թուլացնել մկանները, հանել կարկամության զգացողությունը,
  • Նվազեցնել ցավի զգացողությունըՎերականգնել մկանները վնասվածքներից և ծանրաբեռնվածությունից հետո:


Հարաբերական և բացարձակ հակացուցումներն են՝ մաշկի և փափուկ հյուսվածքների ախտահարումը։

Անոթային խնդիրները (թրոմբոզ, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզ, անևրիզմա, վարիկոզ), արյան մակարդելիության խանգարումներ, արյունահոսությունների հակում, բարորակ կամ չարորակ ուռուցքներ, մաշկային և ներքին օրգանների որոշ հիվանդություններ, մրսածական հիվանդություններ և բարձր ջերմություն, հղիություն:

Կան վակուումային մերսման տարաների մի քանի տեսակներ ապակյա սովորական, որոնց մեջ վակուումը ստեղծվում է այրման արդյունքում, ապակյա տարաներ՝ ռեզինե տանձիկով, որի ժամանակ վակուում է առաջանում սեղմումով, սիլիկոնային կամ ռեզինային՝ դինամիկ մերսման համար, տարաներ մեխանիկական պոմպով, մագնիտով տարաներ և այլն:

Վակուումային տարաները դրվում են մարմնի հարթ մակերեսին, որտեղ չկան ոսկրային անհարթություններ:

Տարայի տրամագիծը կախված է ընտրված շրջանից. մեջքին, կրծքին, որովայնին, նստատեղին՝ 50 մմ և ավելի, պարանոցա-օձիքային շրջան, վերջույթներ՝ 33-44 մմ, դեմք, ներբաններ, դաստակ՝ 11-22 մմ:

Չարժե դրանք տեղադրել ծնկան և արմնկային հոդերի ծալքերում, անութափոսերում, շեքի շրջանում, կրծքագեղձերին, պորտի շրջանում, պարանոցի կողմնային շրջաններում․ այն հատվածներում, որտեղով անցնում են խոշոր զարկերակներ:

Դաշտանի ժամանակ խորհուրդ չի տրվում վակուումային մերսում օգտագործել որովայնին և ազդրերի վերին շրջանում:

Մերսումից առաջ անհրաժեշտ է լվանալ մաշկը օճառով, տաքացնել այն, 5 րոպե շփել այդ հատվածը, մաշկին քսել մերսման յուղեր կամ կրեմներ՝ ձիթայուղ, դեղձի յուղ և այլն:

Ինչպե՞ս իրականացնել վակուումային մերսումը.

  • Ստատիկ՝ տարան ամրացվում է և այդպես մնում մի որոշ ժամանակ:
  • Դինամիկ՝ տարան նախ ամրացվում է մաշկին, ապա սկսում են այն շարժել: Այս դեպքում մերսումը շատ խորը չի ազդում, սակայն ընդգրկում է ավելի մեծ հատված:


Ստատիկի դեպքում օդը հանելով դրվում է տարան: Տարաները դրվում են միմյանցից 5-10 սմ հեռավորությամբ: Առաջին անգամ դրանք թողնել է պետք 3-5 րոպե: Աստիճանաբար՝ 5-ական րոպե ավելացնելով՝ միջամտության տևողությունը հասցվում է մինչև 15-20 րոպե:

Չպետք է շատ ուժեղ ցավ դիտվի: Նման դեպքերում անհրաժեշտ է հեռացնել տարան:

Տարան հանելիս պետք է սեղմել մաշկը և զգուշությամբ բարձրացնել տարայի եզրը, ապա հանել այն:

Մերսումը իրականացվում է 2-3 օրը մեկ անգամ՝ 8-12 անգամ, ընդմիջումը կուրսերի միջև 3 շաբաթից 2 ամիս է:

Դեմքի մերսման ժամանակ տարան պետք է դնել դեմքին և զգուշությամբ այն սահեցնել մերսման գծերով՝ կենտրոնից դեպի դուրս, չմոռանալ միջհոնքային տարածությունը, որտեղ մկանները միշտ լարված են լինում: Տևողությունը պետք է լինի 5-10 րոպե:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ